Բարսելոնան ունի նոր «9» համար
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կողմնորոշվել են իրենց խաղահամարների հարցում, որոնցով պետք է հանդես գան 2020/21 մրցաշրջանի շրջանակում։
Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Լուիս Սուարեսի՝ «Ատլետիկո Մադրիդ» տեղափոխվելուց հետո «9» համարի մարզաշապիկով հանդես է գալու Մարտին Բրեյթվեյթը, ով «բլաուգրանասի» շարքերը համալրել է սույն թվականի փետրվարին։ Մինչ այդ նա խաղում էր «19» համարի ներքո։
Թիմի նորեկներից Ֆրանսիսկո Տրինկաոն վերցրել է «17» համարը, Սերժինիո Դեստը՝ «2», Պեդրին՝ «16», Մաթեուս Ֆերնանդեսը՝ «19»։
# Բարսելոնա, Լուիս-Սուարես, Մաթեուս Ֆերնանդես, Մարտին Բրեյթվեյթ, Պեդրի, Սերժինիո Դեստ, Ֆրանսիսկո Տրինկաո