Բարսելոնան ու Վուլվերհեմպտոնը, հնարավոր է, փոխանակում իրականացնեն
«Բարսելոնան» դեռևս չի կողմնորոշվել Ադամա Տրաորեի ապագայի հարցում, ով վարձավճարով է հանդես գալիս կատալոնական ակումբի կամզում. նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Վուլվերհեմպտոնին»։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «բլաուգրանան» Ադամա Տրաորեին 30 մլն եվրոյի դիմաց գնման իրավունք ունի, իսկ գործարքում, հնարավոր է, ներառվի «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը, ում ծառայություններով հետաքրքրված է «Վուլվզը»։
Հիշեցնենք, որ Ադամա Տրաորեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձավճարով տեղափոխվեց «Բարսելոնա», որի կազմում անցկացրել է 7 հանդիպում` դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Ինչ վերաբերում է Պուչին, ապա իսպանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում դաշտ է դուրս եկել միայն 13 անգամ ու աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադամա Տրաորե, Բարսելոնա, Ռիկի Պուչ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ