Բարսելոնան որոշում է կայացրել Պուչի ապագայի հարցում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը, ամենայն հավանականությամբ, կմնա ակումբում։
Ինչպես հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կատալոնացիները պատրաստվում են երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը մինչև 2023 թվականը։ Պուչի գործող պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, սակայն դրա մեջ կա այն ևս երկու տարով երկարաձգելու կետ։
Ընդ որում՝ «կապտանռնագույնները» չեն պատրաստվում Պուչին վարձով տալ այլ ակումբի՝ չնայած այն հանգամանքին, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն ընդամենը 2 հանդիպման է մասնակցել։
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռիկի Պուչ, Ֆաբրիցո Ռոմանո