Բարսելոնան շուտով կհայտարարի ևս մեկ ձեռքբերման մասին
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հոլանդացի կիսապաշտպանի հետ բանավոր համաձայնության է հասել, իսկ կողմերի միջև առաջիկա օրերին մինչև 2024 թ․ հունիսի 30-ը պայմանագիր կկքնվի։
Ռոմանոն գրում է, որ Վեյնալդումը համաձայնել է աշխատավարձի նվազեցմանը, որպեսզի համալրի «Բարսելոնայի» շարքերը՝ մերժելով նաև «Բավարիայի» ու ՊՍԺ-ի առաջարկները։
Աշխատանքներ են տարվում, որ որքան հնարավոր է շուտ ավարտին հասցվի Վեյնալդումի տեղափոխությունը «Բարսելոնա»։ Հաղորդվում է, որ այս տրանսֆերի հարցում բանակցել են անձամբ «բլաուգրանասի» նախագահ Ժոան Լապորտան և տնօրենների խորհրդի որոշ անդամներ։
Այսպիսով, «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստների՝ Էրիկ Գարսիայի և Սերխիո Ագուերոյի գործարքներն ավարտին հասցնելուց հետո (խմբ․՝ երկու ֆուտբոլիստների հետ էլ արդեն կա համաձայնություն, որոնք նույնպես նոր ակումբ կտեղափոխվեն որպես ազատ գործակալ), շատ մոտ նաև Ժորժինիո Վեյնալդումին ձեռք բերելուն։ Բացի դրանից, «կապտանռնագույնները» մոտ են նաև «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ պայմանագիր կնքելուն, ով առաջիկա օրերի պետք է վերջնական պատասխան տա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էրիկ Գարսիա, Ժորժինիո Վեյնալդում, Լիոն, Մանչեսթեր-Սիթի, Մեմֆիս Դեպայ, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ