Բարսելոնան «Նոու Կամպում» անցկացրած վերջին խաղում ջախջախեց Մալյորկային 🎥
Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում, «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Մալյորկայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում «բլաուգրանան» ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Խավիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Անսու Ֆաթին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գավին։
Այս հաղթանակից հետո կատալոնական ակումբը վաստակեց 88 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Մալյորկան», 47 միավորով, 12-րդն է։
Նշենք, որ սա «Բարսելոնայի» վերջին հանդիպումն էր ներկայիս «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում։
Այս խաղից հետո մարզադաշտում սկսվելու են վերոնորոգման աշխատանքներ, որն, ըստ նախապես ծրագրվածի, կտևի մինչև 2026 թ., իսկ «բլաուգրանան» մինչև 2024 թ. հոկտեմբեր տնային հանդիպումները կանցկացնի Բարսելոնայի «Օլիմպիական» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Գավի, Լա-լիգա, Մալյորկա