Բարսելոնան մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով պայմանագիր կնքել Չելսիի պաշտպանի հետ
«Բարսելոնան» մտադիր է 2022 թ. ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի ծառայություններով։
32-ամյա պաշտպանը 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, ինչից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։
Հաղորդվում է, որ «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավիին չի գոհացնում թիմի աջ պաշտպան Սերժինիո Դեստի մակարդակը, այդ պատճառով էլ տվյալ դիրքի ամրապնդման հիմնական թեկնածուն հենց Ասպիլիկուետան է։
Նշվում է` կատալոնական ակումբը հուսով է, որ իսպանացի պաշտպանը նոր պայմանագիր չի կնքի «Չելսիի» հետ և ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի իր շարքերը։
Հիշեցնենք, որ Ասպիլիկուետան 2012 թ. օգոստոսից հանդես է գալիս «Չելիսում», որի կազմում մինչ օրս անցկացրել է 444 հանդիպում` դառնալով 14 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Խավի, Չելսի, Սեսար Ասպիլիկուետա, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ