Բարսելոնան միջմրցաշրջանային հատվածում 6 ընկերական հանդիպում կանցկացնի
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հրապարակել է ակումբի միջմրցաշրջանային հատվածի ընկերական հանդիպումների ծրագիրն ու ժամանակացույցը։
Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» միջմրցաշրջանային հատվածում կանցկացնի 6 ընկերական հանդիպում, որոնցից չորսը կկայանա ԱՄՆ-ում, երկուսը` Կատալոնիայում։
«Բարսելոնան» առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին և կմրցի Իսպանիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլոտ» ակումբի դեմ։
Դրանից հետո կատալոնական ակումբը կմեկնի ԱՄՆ, որտեղ «կապտանռնագույնները» կմրցեն «Ինտեր Մայամիի» (հուլիսի 20, 3:30*), «Ռեալ Մադրիդի» (հուլիսի 24, 5:00), «Յուվենտուսի» (հուլիսի 27, 4:00) և «Նյու-Յորք Ռեդ Բուլի» (հուլիսի 31, 3:00) դեմ։
Լա լիգայի մեկնարկից առաջ` օգոստոսի 6-ին էլ «Բարսելոնան», ավանդական դարձած, Գամպերի գավաթի շրջանակում ընկերական հանդիպում կանցկացնի «Ռոմայի» հետ։
Հավելենք, որ Լա լիգայի 2022/23 խաղարկությունը, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի սույն թվականի օգոստոսի 12-ին։
* Հանդիպումների մեկնարկային ժամերը նշված են` ըստ Երևանի ժամանակի
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# 2022/23 մրցաշրջան, Բարսելոնա, ընկերական-հանդիպումներ, Ժոան Գամպերի գավաթ, Ինտեր-Մայամի, Լա-լիգա, Յուվենտուս, Նյու-Յորք Ռեդ Բուլ, Ռեալ Մադրիդ, Ռոմա, Օլոտ