Բարսելոնան մեծացրել է հետաքրքրությունը Ադամա Տրաորեի նկատմամբ
Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը զգուշանում են «Ռեալի» հետ հերթական տրանսֆերային բախումից։ Ակումբը մտադիր է վերադարձնել «Վուլվերհեմպտոնի» վինգեր Ադամա Տրաորեին, ում սկսել է հավակնել նաև «արքայական» ակումբը։
Ընթացիկ մրցաշրջանում խաղացողի հիանալի ելույթները, կատալոնական ակումբին ստիպել է մեծացնել հետաքրքրությունը խաղացողի նկատմամբ, քանի որ կարծում են՝ «Ռեալը» կարող է նրան փախցնել իրենց ձեռքից։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ խաղացողի տրանսֆերի հետ կապված «Բարսայի» ղեկավարները դեռևս չեն կապվել «Վուլվերհեմպտոնի» հետ։
Տրաորեն համարվում է «Բարսելոնայի» սան։ Նա ակումբից հեռացել է 2015 թվականին՝ տեղափոխվելով «Աստոն Վիլլա»։ 2018 թվականին Տրաորեն 20 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Վուլվհերպեմտոն»։ Ընթացիկ մրցաշրջանում իսպանացի խաղացողը ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Ադամա Տրաորե, Բարսելոնա, Ռեալ Մադրիդ, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ