«Բարսելոնան», հնարավոր է, տնային խաղեր անցկացնի 6000 հանդիսական տեղավորող ստադիոնում

«Բարսելոնան», հնարավոր է, տնային խաղեր անցկացնի 6000 հանդիսական տեղավորող ստադիոնում

30/07/2025 - 11:53

«Բարսելոնան» տնային «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնի շահագործման հանձնման գործընթացքում խնդիրների առաջ է կանգնել, գրում է Sport-ը։

«Բլաուգրանան» մարզադաշտի շահագործման թույլտվությունը դեռ չի կարողանում ստանալ տեղի իշխանություններից։

Եթե այդպես էլ հնարավոր չլինի ստանալ անհրաժեշտ փաստաթուղթը, կատալոնական ակումբը 2025/26 մրցաշրջանում տնային առաջին խաղերը, հնարավոր է, անցկացնի Յոհան Կրոյֆի անվան ստադիոնում, որը տեղավորում է ընդամենը 6 հազար հանդիսական։

Այդ մարզադաշտում իրենց հանդիպումներն են անցկացնում «Բարսելոնա Բ»-ն ու ակումբի կանանց թիմը։

Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնը, որտեղ ակումբը տնային հանդիպումներ է անցկացրել նախորդ երկու մրցաշրջաններում, չի կարող սեպտեմբերին հանդիպումներ ընդունել։ Մարզադաշտը սեպտեմբերի երկրորդ շաբաթին ընդունելու է ամերիկացի ռեփեր Post Malone-ի համերգը։

2025/26 մրցաշրջանում «Բարսելոնան» Իսպանիայի Լա լիգայի առաջին երեք տուրերի հանդիպումները կանցկացնի մրցակցի դաշտում ու կմրցի համապատասխանաբար «Մալյորկայի» (օգոստոսի 16), «Լևանտեի» (օգոստոսի 23), «Ռայո Վալեկանոյի» (օգոստոսի 31) դեմ։

Ակումբի` նոր մրցաշրջանում առաջին տնային հանդիպումը նախատեսված է «Վալենսիայի» դեմ սեպտեմբերի 14-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023