Բարսելոնան, հանուն Բերնարդու Սիլվայի, պատրաստ է փոխանակում առաջարկել «քաղաքաբնակներին»
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը ցանկանում է գնել բարձր մակարդակի ֆուտբոլիստների` թիմում մրցակցությունն ու խաղամակարդակը բարձրացնելու համար։
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին նպատակ ունի ձեռք բերել այնպիսի ֆուտբոլիստի, ով կիսապաշտպանությունում զույգ կկազմի Պեդրիի հետ։
Այդ խնդրի լուծման համար «Բարսելոնան» դիտարկում է հենց Բերնարդու Սիլվայի թեկնածությունը։
Այդուհանդերձ, այս գործարքն իրականացնելը ֆինանսական տեսանկյունից բարդ խնդիր է «Բարսելոնայի» համար։ Բացի այդ, 27-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի նախընտրած մարտավարության անբաժան մասնիկն է։
Ամեն դեպքում, դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբը փորձել է ձեռք բերել Սիլվային ու այդ ժամանակ պարզ է դարձել, որ վերջինս նպատակ ունի հանդես գալ Լա լիգայում։
«Բարսելոնան», հանուն Բերնարդուի, պատրաստ է փոխանակում առաջարկել «քաղաքաբնակներին»` գործարքում ներառելով Ֆրենկի դե Յոնգին, ով պատրաստ է լքել «բլաուգրանայի» շարքերը, եթե ակումբ տեղափոխվի որևէ թոփ կիսապաշտպան։
Հիշեցնենք, որ Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 248 հանդիպում` դառնալով 48 գոլի և 50 գոլային փոխանցամ հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բարսելոնա, Բերնարդու Սիլվա, Լա-լիգա, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ