Բարսելոնան , Բրեյթվեյթի տրանսֆերի հարցում, համաձայնության է հասել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի հետ

Բարսելոնան , Բրեյթվեյթի տրանսֆերի հարցում, համաձայնության է հասել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբի հետ

30/07/2021 - 18:23

Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, «Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն։

Աղբյուրի փոխանղմամբ` կողմերը տրանսֆերի հարցում արդեն համաձայնության են հասել, իսկ «մրճահարները» դանիացի հարձակվողի դիմաց վճարելու են 15 մլն եվրո։

Հատկանշական է, որ չնայած ակումբները հասել են համաձայնության, 30-ամյա հարձակվողը չի ցանկանում տեղափոխվել «Վեսթ Հեմ»։

Բացի դրանից, Բրեյթվեյթին չեն գոհացնում լոնդոնյան ակումբի առաջարկած անձնական պայմանագրի մի շարք կետեր։

Հիշեցնենք, որ Մարտին Բրեյթվեյթը «Բարսելոնայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. փետրվարից և մինչ այս պահն ակումբի մարզաշապիկով անցկացրել է 53 հանդիպում` դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023