Բարսելոնան հաղորդել է Սուարեսին, որ պետք է լքի ակումբը
Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, «Բարսելոնան» ցանկանում է բաժանվել ակումբի կենտրոնական հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբն արդեն տեղյակ է պահել 33-ամյա հարձակվողին, որ պետք է լքի ակումբը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ուրուգվայցի ֆուտբոլիստը, հնարավոր է, վերադառնա «Այաքս», որտեղ ժամանակին հանդես է եկել։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը՝ հղում կատարելով ուրուգվայական Teledoce հեռուստաընկերությանը, Ամստերդամը ներկայացնող ակումբն առաջիկա շաբաթներին առաջարկ է պատրաստելու Սուարեսի համար։
Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը «Այաքսի» կազմում հանդես է եկել 2007-2011 թվականներին, ինչից հետո տեղափոխվել է «Լիվերպուլ», իսկ 2014 թվականից հանդես է գալսի «Բարսելոնայում»։ «Բլաուգրանասի» կազմում ուրուգվայցի հարձակվողը մասնակցել է 283 հանդիպման՝ դառնալով 198 գոլի հեղինակ, ինչը նրան թույլ տվեց «կապտանռնագույնների» պատմության լավագույն ռմբարկուների պայքարում բարձրանալ երրորդ հորիզոնական։
# Այաքս, Բարսելոնա, Լուիս-Սուարես, տրանսֆերներ