Բարսելոնան կվերսկսի բանակցությունները Դեմբելեի հետ
«Բարսելոնան», ամեն դեպքում, որոշել է ևս մեկ փորձ ձեռնարկել` Ուսման Դեմբելեի հետ պայմանագիրը երկարաձգելու համար։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, կատալոնական ակումբը ֆրանսիացի վինգերի հետ կվերսկսի բանակցությունները։
Սպասվում է, որ առաջիկա օրերին «բլաուգրանայի» սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին Մարոկկոյում կհանդիպի Մուսա Սիսոկոյի հետ, ով 24-ամյս ֆուտբոլիստի գործակալն է։
Նշվում է, որ Ալեմանին արդեն մեկնել է Մարոկկոյի Մարակեշ քաղաք։
Հիշեցենենք, որ պայմանագրի երկարաձգման շուրջ Դեմբելեն ու «Բարսելոնան» ամիսներ առաջ մի քանի անգամ բանակցություններ վարել են, սակայն դրանք որևէ արդյունք չեն տվել։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ու կատալոնական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մատեու Ալեմանի, Մուսա Սիսոկո, Ուսման-Դեմբելե