Պաշտոնական. Բարսելոնան Բետիսից վերադարձրեց իր պաշտպանին
«Բարսելոնայի» աջ պաշտպան Էմերսոն Ռոյալը, ով նախորդ երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրել է «Բետիսի» կազմում, հաջորդ մրցաշրջանից սկսած հանդես կգա կատալոնական ակումբի կազմում։ Այդ մասին տեղեկացնում է «կապտանռնագույնների» պաշտոնական կայքը։
Աղբյուրի փոխանցմամ` Բարսելոնան» որոշել է վերադարձնել 22-ամյա պաշտպանին, քանի որ ակումբի ղեկավարությունն ակնհայտ գոհունակություն է հայտնել ֆուտբոլիստի առաջընթացի վերաբերյալ։
Հավելենք, որ Էմերսոնը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է դարձել 2019 թ. հունվարի 31-ին, ինչից հետո նրան ակումբն անմիջապես վարձավճարով տրամադրել է «Բետիսին», որի կազմում անցկացրել է 79 հանդիպում` դառնալով 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Էմերսոն, տրանսֆերներ