Բարսելոնան ամռանը կվաճառի մի շարք ֆուտբոլիստների՝ գումար խնայելու նպատակով
«Բարսելոնան» հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է վաճառել մի շարք ֆուտբոլիստների՝ գումար խնայելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ի լրագրող Մարսալ Լյորենտեն՝ հղում կատարելով Sin Concesiones-ին, կատալոնական ակումբը տրանսֆերի կհանի դարպասապահ Նետոյին, պաշտպան Սամուել Ումտիտիին, կիսապաշտպաններ Միրալեմ Պյանիչին, Մաթեուս Ֆերնանդեսին, Ֆիլիպե Կոուտինիոյին, ինչպես նաև հարձակվող Մարտին Բրեյթվեյթին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ո՛չ «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը, ո՛չ էլ ակումբի ղեկավարությունը վերոնշյալ ֆուտբոլիստների հետ ծրագրեր չեն կապում, այդ պատճառով էլ ցանկանում են նրանց վաճառել, որպեսզի թեթևացնեն ակումբի աշխատավարձերի բյուջեն։
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին «Բարսելոնան» հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ակումբի ընդհանուր պարտքը հասել է 1․2 մլրդ եվրոյի, ինչից հետո կատալոնական ակումբն անում է ամեն ինչ՝ իրավիճակը մեղմելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մաթեուս Ֆերնանդես, Մարտին Բրեյթվեյթ, Միրալեմ Պյանիչ, Նետո, Ռոնալդ Կուման, Սամուել Ումտիտի, տրանսֆերներ, Ֆիլիպե Կոուտինիո