Բարսելոնան 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Սիթիի հարձակվողի հետ
«Բարսելոնան» շարունակում է աշխատանքներ ձեռնարկել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսին ձեռք բերելու ուղղությամբ։
Ինչպես տեղեկացնում է Ժերար Ռոմերոն, իսպանացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։
Ընդ որում` հանուն «Բարսելոնա» տեղափոխության` 21-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է նաև աշխատավարձի էական նվազման։
Ինչ վերաբերվում է տրանսֆերի ֆինանսական մասին, ապա «Մանչեսթեր Սիթիի» ու «Բարսելոնայի» միջև բանակցություններ են ընթանում։
Կան խոսակցություններ, որ «քաղաքաբնակները» Տորեսի վաճառքից ցանկանում են վաստակել նվազագույնը 70 մլն եվրո, սակայն կատալոնական ակումբը պատրաստ է վճարել միայն 50 միլիոն։
Ամեն դեպքում, «Բարսելոնան» լավատեսորեն է տրամադրված, որ մոտ ժամանակներս կիրականացնի այս գործարքը։
Հիշեցնենք, որ Ֆերրան Տորեսը «Սիթի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային խնդրել է իրեն բաց թողնել «Բարսելոնա», սակայն մասնագետը պատրաստ է հրաժվել իսպանացի ֆուտբոլիստից միայն այն դեպքում, եթե երկու ակումբները վերջնական համաձայնության հասնեն տրանաֆերի ֆինանսական հարցերի շուրջ։
Նշենք, որ Ֆերրան Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2020 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես