Բարսելոնան 16-ամյա ֆուտբոլիստի համար 100 միլիոն եվրո հրաժարագին է սահմանել
«Բարսելոնան» երկարաձգել է պայմանագիրը կիսապաշտպան Իլաիշ Մորիբայի հետ:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: Marca-ն հայտնում է, որ 16-ամյա ֆուտբոլիստի համար սահմանվել է 100 միլիոն եվրո հրաժարագին:
Մորիբան գվիենական ծագմամբ իսպանացի է, ով համարվում է Լա Մասիայի լավագույն սաներից մեկը:
Ավելի վաղ խաղացողով հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին»:
# Բարսելոնա, տրանսֆերներ