«Բարսելոնան» 100 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկ է ստացել
Անգլիական ակումբները հետաքրքրված են «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի ծառայություններով, հայտնում է Diaro Sport-ը։։
Իսպանացի ֆուտբոլիստին ձեռք բերել ցանականում են «Չելսին» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պրեմիեր լիգայում հանդես եկող ևս երկու ակումբ պատրաստ են գնել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը։
«Բլաուգրանան» Ֆերմինի տեղափոխության վերաբերյալ 100 միլիոն եվրոյի տրանսֆերային առաջարկ է ստացել, բայց չի բարձրաձայնվում, թե կոնկրետ որ ակումբն է պատրաստ այդքան գումար վճարել գործարքի համար։
Դեռ նախորդ ամռանը «Չելսին» Լոպեսի տեղափոխության համար կատալոնական գրանդին 70 միլիոն եվրո էր առաջարկել։ «Կապտանռնագույններն» անպատասխան էին թողել այդ առաջարկը, քանի որ ցանկանում էին գործարքից վաստակել ավելի շատ գումար։
Իսպանացին չի ուզում հեռանալ «Բարսելոնայից» և այլ ակումբներից առաջարկներ չի դիտարկում։ Ֆուտբոլիստի` 2031թ. հուլիսի 1-ին սպառվող պայմանագրում նրա հրաժարագինը սահմանված է 500 միլիոն եվրո։
Ֆերմին Լոպեսն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 15 խաղում 8 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ, Բարսելոնա, Մանչեսթեր Յունայթեդ, Չելսի, տրանսֆերներ, Ֆերմին Լոպես