Բարսելոնայից շուտով ևս մեկ ֆուտբոլիստ կհեռանա
«Բարսելոնայի» վինգեր Ալեքս Կոլյադոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի բելգիական «Բրյուգեի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռամանոն` հղում կատարելով իսպանացի լրագրող Ֆերնանդո Պոլոյին, 22-ամյա ֆուտբոլիստը 2021/22 մրցաշրջանը վարձակալությամբ կանցկացնի «Բրյուգեի» կազմում, սակայն բելգիական ակումբը գնման իրավունք չի ունենալու։
Հավելենք, որ Կոլյադոն հիմնականում հանդես է գալիս «Բարսելոնա Բ»-ի կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 83 հանդիպում` դառնալով 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի գլխավոր թիմում անցկացրել է միայն 2 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքս Կոլյադո, Բարսելոնա, Բրյուգե, տրանսֆերներ