Բարսելոնային առաջարկել են գնել Լիվերպուլի հարձակվողին
«Լիվերպուլի» հարձակվող Դիվոկ Օրիգին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Catalunya Radio-ն, բելգիացի հարձակվողի գործակալներն իրենց հաճախորդի համար նոր ակումբ են փնտրում։
Աղբյուրի փոխանցմամբ` նրանք այդ նպատակով 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել են «Բարսելոնային», սակայն այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հավելենք, որ Օրիգին 2014 թվականից համարվում է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ, որի կազմում մինչ այս պահն անցկացրել է 161 հանդիպում` դառնալով 36 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դիվոկ Օրիգի, Լիվերպուլ, տրանսֆերներ