«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Կոմո»
«Բարսելոնայի» պաշտպան Անդրես Կուենկան կարիերան կշարունակի «Կոմոյում», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Կատալոնական ակումբը, մեծ հավանականությամբ, 18-ամյա ֆուտբոլիստի հաջորդ տրանսֆերից կունենա 25 տոկոս մասնաբաժին։
Բացի դա, «բլաուգրանան» կպահպանի նաև երիտասարդ պաշտպանի տրասնֆերային իրավունքը հետ գնելու պայմանագրային իրավունք։
Կուենկան «Բարսելոնայի» համակարգում հանդես է գալիս 2019թ. հուլիսից և ակումբի հիմնական թիմում մասնակցել է 1 հանդիպման։ Նա «Բարսելոնա Բ»-ում 25 խաղում խփել է 1 գոլ, դարձել Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Անդրես Կուենկա, Բարսելոնա, Կոմո, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ