Բարսելոնայի մրցակիցներն ամենահաճախն են հայտնվում խաղից դուրս իրավիճակում
Եվրոպական թոփ-5 առաջնություններում «Բարսելոնայի» մրցակիցներն ամենաշատն են հայտնվում խաղից դուրս իրավիճակում, հայտնում է OptaJose-ն։
Իսպանական Լա լիգայում կայացած 9 խաղերում կատալոնական ակումբի մրցակիցներն արդեն 62 անգամ եղել են խաղից դուրս։ Միայն «Ալավեսի» դեմ խաղում (3:0) մրցակիցը 11 հայտնվել է նման իրավիճակում։
Հատկանշական է, որ այդ ցուցանիշով «բլաուգրանային» հաջորդող անգլիական «Բրայթոնի» մրցակիցները կրկնակի ավելի քիչ են հայտնվել խաղից դուրս իրավիճակում` 31 անգամ։
Լավագույն հնգյակում են նաև «Ֆուլհեմը» (Անգլիա, 27), «Օսասունան» (Իսպանիա, 26) և Բիլբաոյի «Ատլետիկը» (Իսպանիա, 25)։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 24 միավորով իսպանական Լա լիգայի առաջատարն է։
# ԱՊԼ, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Բրայթոն, Թոփ-5 առաջնություններ, Լա-լիգա, Օսասունա, Ֆուլհեմ