Բարսելոնայի Մ-16 թիմը գոլ է խփել, երբ մրցակցի ֆուտբոլիստները մարզչի կողմից ցուցումներ էին ստանում🎥
Անցնող օրերին «Բարսելոնայի» Մ-16 թիմը մասնակցել է պատանեկան մրցաշարի, որի շրջանակում դարձել է հաղթող։
«Բլաուգրանան» մրցաշարի կիսաեզրափակիչում հաղթել է անգլիական «Քրիսթալ Փելասին»։
Այդ խաղում կատալոնական ակումբի խփած գոլերից մեկը դարձել է լուրջ քննադատության պատճառ։
Բանն այն է, որ երբ «Բարսելոնայի» պատանեկան թիմի ֆուտբոլիստները դարձել են գոլի հեղինակ, մրցակցի գրեթե բոլոր ֆուտբոլիստները ցուցումներ էին ստանում մարզչից։
Այդ դրվագում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները սեփական կիսադաշտում արագ խաղարկեցին տուգանային հարվածն ու դատարկ դարպասի դիմաց դուրս բերեցին Շեյն Կլույվերտին, ով էլ դարձավ գոլի հեղինակ։
Նշենք, որ Շեյն Կլույվերտը «Բարսելոնայի», «Այաքսի», «Միլանի», «Նյուքասլի», «Վալենսիայի» և Նիդեռլանդների լեգենդար նախկին հարձակվող Պատրիկ Կլույվերտի որդին է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնա Մ-16, Շեյն Կլույվերտ, Պատրիկ Կլույվերտ, Քրիսթալ Փելես