Բարսելոնայի կանանց թիմը ջախջախեց Ռեալին` ժամանակից շուտ դառնալով Լա լիգայի չեմպիոն🎥
Լա լիգայի կանանց մրցաշարի 24-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական Էլ կլասիկոն, որի շրջանակուն «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։
Կատալոնական ակումբի կանանց թիմը որևէ հնարավորություն չտվեց մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
«Բլաուգրանայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեքսիա Պուտելիասը, մեկական անգամ էլ աչքի ընկան Պատրիսիա Գիխարոն ու Ջենիֆեր Հերմոսոն, իսկ «Ռեալի» պաշտպան Բաբեթ Պետերը գրավեց սեփական դարպասը։
Նշենք, որ «Բարսելոնան» այս հաղթանակից հետո վաստակեց 72 միավոր և ժամանակից շուտ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
«Կապտանռնագույնները» 3 տարին անընդմեջ դարձան Պրեմիերայի չեմպիոն։
Հավելենք, որ «բլաուգրանան» ընթացիկ մրցաշրջանում հաղթել է Լա լիգայի կանանց մրցաշարի բոլոր 24 խաղերում` գնդակների 136:6 հարաբերակցությամբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսիա Պուտելիաս, Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Լա-լիգա, Ջենիֆեր Հերմոսո, Ռեալ Մադրիդ, Ռեալ Մադրիդի կանանց թիմ