Բարսելոնայի կականց թիմը Լա լիգայի մեկնարկային 5 խաղերը հաղթել է ընդհանուր 35:1 հաշվով
Լա լիգայի կանանց առաջնության 5-րդ տուրի մեկնարկային խաղում «Բարսելոնան» 9:1 հաշվով քարե քարի վրա չի թողել «Ալավեսին»։
Կատալոնական ակումբի կազմից մեկական անգամ աչքի են ընկել Բրունա Կոստան, Լիկե Մարտենսը, Անա-Մարիա Ցրնոգորչևիչը, Մարիոնա Կալդենտեյը, Կարոլինա Հանսենը, Մելանի Սերանոն, Կլաուդիա Պինան, Յանա Ֆերնանդեսը և Ասիսատ Օշոալան։
«Ալավեսի» միակ գոլն էլ գրանցվել է Ջորդան Կլարկի անվան դիմաց։
Հատկանշական է, որ «բլաուգրանասի» կանանց թիմի համար նման հաշվով հաղթանակները դարձել են օրինչափ և զարմանք չեն առաջացնում։
Բանն այն է, որ Լա լիգայի մեկնարկային 5 խաղերում «Բարսելոնայի» կանանց թիմը մրցակիցներին հաղթել է ընդհանուր 35:1 հաշվով և, վաստակած 15 միավորով, վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Մինչ այս խաղը Ջոնաթան Խիրալդեսի սաները հաղթել են նաև «Տեներիֆեին» (5:0), «Բետիսին» (5:0), «Վալենսիային» (8:0) և «Վիլյառեալին» (8:0)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Լա-լիգա, Լա-Լիգա կանայք, Լիկե Մարտենս, Ջոնաթան Խիրալդես