«Բարսելոնան» comeback արեց «Վալյադոլիդի» դեմ խաղում` 7 միավորով առաջ անցնելով «Ռեալից» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Վալյադոլիդի» դեմ։
Հանդիպումը բավական անակնկալ սկիզբ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեին տանտերերն Իվան Սանչեսի գոլից հետո առաջ անցան հաշվի մեջ։
«Վալյադոլիդը» մինչև 54-րդ րոպեն կարողացավ պահել հաղթական հաշիվը, սակայն «բլաուգրանան» Ռաֆինիայի ու Ֆերմին Լոպեսի գոլերի շնորհիվ comeback արեց և հաղթեց 2:1 հաշվով։ Լոպեսը հաղթական գնդակը խփեց 60-րդ րոպեին։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 79-ի և առաջին տեղում է։ 72 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալը» մայիսի 4-ին սեփական դաշտում կմրցի «Սելտայի» դեմ։
«Վալյադոլիդը» 16 միավորով վերջին` 20-րդ տեղում է։ Ակումբն արդեն դուրս է մնացել ուժեղագույնների խմբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից