«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում 🎥
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում միմյանց դեմ են մրցում «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը»։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվում է 2:2 հաշիվը։
«Բլաուգրանայից» աչքի են ընկել Պեդրին ու Ֆերան Տոռեսը, իսկ «արքայական» ակումբից` Կիլիան Մբապեն ու Օրելյեն Չուամենին։
Հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում։