«Բարսան» վստահ խաղով հաղթեց «Էլչեին»` ամրապնդվելով առաջին տեղում 🎥
Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Էլչեին»։
«Բլաուգրանայից» մեկական գոլ խփեցին Լամին Յամալը, Ֆերան Տոռեսն ու Մարկուս Ռեշֆորդը։ «Էլչեից» աչքի ընկավ Ալֆարո Ռոդրիգեդը։
Կատալոնական ակումբը 55 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղը զբաղեցնող Մադրիդի «Ռեալը» վաստակել է 51 միավոր, որը, սակայն, ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու փետրվարի 1-ին տանը կմրցի «Ռայո Վալեկանոյի» դեմ։ «Էլչեն» 24 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml