«Բարսան» պաշտպանների ու Լևանդովսկիի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ 🎥
«Բարսան» պաշտպանների ու Լևանդովսկիի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ 🎥
26/09/2025 - 01:24

Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Ռեալ Օվիեդոյին»։

Առաջին խաղակեսում` 33-րդ րոպեին, «բլաուգրանայի» դարպասապահ Ժոան Գարսիան կոպտագույն սխալ թույլ տվեց, ինչից հետո մրցակցի կիսապաշտպան Ալվարո Ռեյնան մոտ 35 մետրից գրավեց կատալոնական ակումբի դարպասը` բացելով հաշիվը։

Այդուհանդերձ, Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը երկրորդ խաղակեսում պաշտպաններ Էրիկ Գարսիայի ու Ռոնալդ Արաուխոյի, ինչպես նաև Ռոբերտ Լևանդովսկիի գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տարավ։

«Բարսելոնան» 16 միավորով երկրորդ տեղում է, «Ռեալ Օվիեդոն»` 3 միավորով 18-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025