«Բարսան» չի վճարի «Ատլետիկոյի» սահմանած աստղաբաշխական հրաժարագինը
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսը չի տեղափոխվի «Բարսելոնա», հաստատում է The Athletic-ը։
«Բլաուգրանայի» համար անչափ բարդ է «ռոխիբլանկոսի» հետ բանակցելը և սկզբունքային համաձայնության հասնելը։
Բացի դա, կատալոնական ակումբը չի վճարի մադրիդյան գրանդի` արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար սահմանած 200 միլիոն եվրո հրաժարագինը։
«Կապտանռնագույնների» ֆինանսական ներկայիս կարգավիճակում նման տրանսֆերը պարզապես անհնար է։
Ալվարեսն «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 77 խաղում խփել է 39 գոլ, կատարել 12 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Խուլիան Ալվարես, տրանսֆերներ