«Բարսան» կողմնորոշվել է Լևոնդովսկիի փոխարինողի հարցում
«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, հաջորդ ամռանը կհեռանա ակումբից, հայտնում է Diario Sport-ը։
Կողմերի գործող պայմանագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1-ին, և կատալոնական ակումբը որոշել է չերկարաձգել այն։
«Բլաուգրանայի» որոշումը պայմանավորված է լեհ ֆուտբոլիստի տարիքով, վատթարացող մարզավիճակով և այն փաստով, որ նա այլևս չի կարողանում նախկինի պես ճնշում գործադրել մրցակցի պաշտպանների վրա։
«Բարսելոնան» 37-ամյա հարձակվողին փոխարինելու հարցում հստակ քայլերի է անցել։
«Կապտանռնագույնները» Լևանդովսկիին փոխարինելու համար դիտարկում է ոչ թե Խուլիան Ալվարեսի («Ատլետիկո Մադրիդի»), այլ Կառլ Էթա-Յոնգի («Լևանտե») տարբերակը։
Լևանդովսկին կատալոնական ակումբում է 2022թ. հուլիսից, 156 խաղում խփել է 105 գոլ, կատարել 20 ասիստ։
21-ամյա կամերունցի Էթա Յոնգը «Լևանտե» է տեղափոխվել այս տարվա սեպտեմբերին։ Նա Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի 8 խաղում 5 գոլ ու 3 ասիստ է գրանցել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Կառլ Էթա Յոնգ, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ