Բարսան ընդհատում է պարտությունների շարքը ՉԼ-ում` հաղթելով Դինամո Կիևին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Բարսելոնան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Կիևի «Դինամոյի» դեմ։
Հանդիպման մեծ մասում կատալոնական ակումբն ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, որի ֆուտբոլիստներն ավելի շատ էին հարվածում ու ավելի շատ գնդակին տիրում։
Չնայած մեծ առավելությանը` «բլաուգրանասը» մրցակցի դարպասն ուղարկեց ընդամենը մեկ գնդակ, որը 36-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Ժերար Պիկեն։
Այսպիսով, «Բարսելոնան» 1:0 հաշվով հաղթեց «Դինամոյին» և ընդհատեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում երկու անընդմեջ պարտություններից բաղկացած շարքը։
Ռոնալդ Կումանի թիմն այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր և E խմբի շրջանակում բարձրավ 3-րդ հորիզոնական։
Ուկրաինական ակումբն էլ մնաց 1 միավորով և եզրափակում է խումբը։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Բենֆիկա» – «Բավարիա»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դինամո Կիև, Ժերար Պիկե, Չեմպիոնների-լիգա, Ռոնալդ Կուման