Բարսան բյուրոֆաքսով նախազգուշացում կուղարկի Մեսսիին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» օգոստոսի 30-ից սկսած նախապատրաստվելու է 2020/21 մրցաշրջանին՝ վերսկսելով մարզումները։ Լեո Մեսսին ակումբին տեղյակ է պահել, որ չի միանալու նախատեսված բուժզննմանը, և հավանական է նաև՝ մարզումներին։
Կատալոնական ակումբը մտադիր է արձագանքել Մեսսիի այդ որոշմանը։ Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Խոսեպ Պեդրերոլը, «Բարսայի» ղեկավարները Մեսսիին բյուրոֆաքսի միջոցով տեղյակ կպահեն, որ նա գործող պայմանագիր ունի ակուբմի հետ, այդ պատճառով էլ նա պարտավոր է միանալ ակումբին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Լեո Մեսսին էր բյուրոֆաքս ուղարկել ակումբին՝ հայտնելով իր՝ ակումբից հեռանալու մասին։
# Բարսելոնա, բյուրոֆաքս, Լեո Մեսսի