Բավարիան Ֆրայբուրգի դեմ խաղի մի հատվածում 12 ֆուտբոլիստներով է եղել դաշտում📸
Գերմանական Բունդեսլիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Ֆրայբուրգի» նկատմամբ։
հանդիպման խաղավերջում սկանդալային և տարօրինակ դեպք է գրանցվել, ինչի հետևանքով մյունխենյան ակումբին նույնիսկ տեխնիկական պարտություն է սպառնում։
Բանն այն է, որ 85-րդ րոպեին «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը երկու փոփոխություն կատարեց` Կորենտեն Տոլիսոյի և Կինգսլի Կոմանի փոխարեն դաշտ դուրս բերելով Նիկլաս Զյուելին ու Մարսել Զաբիթցերին։
Փոփոխություններից հետո հանդիպումը բնականոն հունով շարունակվեց, սակայն վայրկյաններ անց գլխավոր մրցավար Քրիստիան Դինգերտը կանգնեցրեց այն։
Դաշտում գտնվող ֆուտբոլիստները, չհասկանալով, թե ինչու է ընդհատվել հանդիպումը, շտապեցին դեպի գլխավոր մրցավարը, ով էլ բացատրեց, որ մոտ 15 վայրկյան «Բավարիան» դաշտում անցկացրել է 12 ֆուտբոլիստներով. Կոմանը փոխարինվելուց հետո չէր հեռացել խաղադաշտից։
Պարզվեց` այդ իրավիճակը ստեղծվել է «Բավարիայի» մարզչական շտաբում ընդգրկված Քեթլին Կրյուգերի պատճառով, ով փոխարինումներից առաջ հանդիպման չորրորդ մրցավարին փոխանցել է, որ փոխարինվողներից մեկը «29» համարի ներքո հանդես եկող ֆուտբոլիտն է։
Այդուհանդերձ, «Բավարիայի» կազմում «29» համարով հանդես եկող ֆուտբոլիստ չկա։
Կինգսլի Կոմանը մյունխենյան ակումբի շարքերը համալրելուց հետո երկար ժամանակ խաղում էր «29»-ի ներքո, սակայն ընթացիկ մրցաշրջանում հանդես է գալիս «11» համարի խաղահամարով։
Մոտ 6-7 րոպե քննարկումներից Քրիստիան Դինգերտը, ի վերջո, որոշեց շարունակել խաղը, սակայն հանդիպման արձանագրության մեջ գլխավոր մրցավարը նշել է կատարվածի մասին, ինչի հետևանքով այժմ «Բավարիային» տեխնիկական պարտություն է սպառնում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Կինգլսի Կոման, Քրիստիան Դինգերտ, Ֆրայբուրգ