«Բավարիան» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Մյոնխենգլադբախի «Բորուսիային» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 25-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։
«Ռեկորդ մայսթերից» մեկական գոլ խփեցին Լուիս Դիասը, Կոնրադ Լայմերը, Ջամալ Մուսիալան ու Նիկոլաս Ջեքսոնը։
Հյուրերից աչքի ընկավ 17-ամյա կիսապաշտպան Վաել Մոհյան։
Մյունխենյան գրանդը 66 միավորով առաջին տեղում է, «Բորուսիան»` 25 միավորով 12-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml