Բավարիան ցանկանում է վաճառել Տոլիսոյին
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Կորենտեն Տոլիսոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։
Մյունխենյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է 25-ամյա կիսապաշտպանին վաճառելու տարբերակը, որպեսզի այլ խաղացողներ ձեռք բերելու համար միջոցներ ունենա։
Տոլիսոյի և «Բավարիայի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանը մյունխենյան ակումբի շարքերը համալրել է 2017 թվականի ամռնաը։ Այն ժամանակ «Բավարիան» խաղացողի տրանսֆերի դիմաց «Լիոնին» վճարել է 41․5 մլն եվրո։
# Բավարիա, Կորենտեն Տոլիսո, տրանսֆերներ