Բավարիան վստահ խաղով ջախջախեց Բոխումին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 20-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Բոխումի» դեմ։
Հանդիպման մեծ մասում Յուլիան Նագելսմանի թիմն ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից մեկական անգամ աչքի ընկան Թոմաս Մյուլլերը, Կինգսլի Կոմանն ու Սերժ Գնաբրին։
Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 43 միավոր և շարունակում է գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բոխումը», 19 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բոխում, Բունդեսլիգա, Թոմաս Մյուլլեր, Կինգլսի Կոման, Սերժ Գնաբրի