Բավարիան վճարել է Կիմ Մին Ջեի հրաժարագինը
«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացնում է, որ մյունխենյան ակումբն ակտիվացրել է հարավկորեացի ֆուտբոլիստի պայմանագրով առկա հրաժարագնի կետը` գործարքի դիմաց վճարելով 50 մլն եվրո։
26-ամյա ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել «ռեկորդ մայսթերի համար». կողմերին, գործարքն ավարտին հասցնելու համար, մնացել է միայն ստորագրել անհրաժեշտ փաստաթղթերը։
Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին «Բավարիան» պաշտոնապես կհայտարարի տրանսֆերի մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Կիմ Մին Ջեն 2022/23 մրցաշրջանում ճանաչվել էր Ա սերիայի լավագույն պաշտպան։
հարավկորեացի ֆուտբոլիստը «Նապոլիի» կազմում հանդես էր գալիս 2022 թ. հուլիսից` անցկացրած 45 խաղում դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կիմ Մին Ջե, Նապոլի, տրանսֆերներ