Բավարիան վերսկսել է մարզումները
Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, ակումբը վերսկսել է մարզումները։ Մյունխենյան ակումբը 3-4 հոգանոց խմբերով մարզում է անցկացրել։
«Բոլոր հիգիենիկ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվել է, որպեսզի դանդաղեցվի կորոնավիրուսի տարածումը»,- նշվում է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Ակումբի խաղացողներն այնպիսի պայմաններում են մարզվել և կատարել վարժություններ, որը թույլ է տալիս պահպանել սոցիալական հեռավորությունը։
Նշենք, որ Գերմաինայում գրանցվել է 100 հազարից ավելի կորոնավիրուսով վարակակրի դեպք, իսկ մահերի թիվը հասել է մոտ 2 հազարի։
# Բավարիա, կորոնավիրուս