Ֆլիկ․ «Նրանք երեք գոլ խփեցին՝ գրեթե չունենալով գոլային պահեր»
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Բավարիան» սեփական հարկի տակ 2։3 հաշվով զիջեց ՊՍԺ-ին։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը․
«Մրցակիցը երեք գոլ խփեց՝ գրեթե չունենալով գոլային պահեր, իսկ մենք բազմաթիվ հնարավորություններ ունեինք։
Մենք կարող էինք ավելի լավ արդյունք գրանցել այս խաղում, սակայն մեր պահերի իրացումն այսօր վատ մակարդակի էր, բայց ես բավարարված եմ մեր խաղի որակից։
Այս թիմը պայքարում է 90 րոպե։ Մեր ցուցադրած խաղի որակն առանձնացնում է մյուս թիմերից։ Ավելի ու ավելի քիչ խաղացողներ կան, ովքեր պատրաստ են դաշտ մտնել, սակայն մենք փորձում ենք առավելագույն չափով օգտագործել իրավիճակը մեր օգտին։
Իհարկե, մի փոքր նեղսրտել եմ այս պարտությունից, սակայն այսօրվա էներգիան կտեղափոխենք նաև ՊՍԺ-ի դեմ պատասխան հանդիպմանը։
Մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք և հիանալի ֆուտբոլ էինք խաղոմ։ Ես չեմ սիրում պարտվել։ Եթե դա պետք է տեղի ունենա, ապա եկեք նման ֆուտբոլ խաղալով պարտվենք։ Եթե գնահատեմ մեր խաղը ՊՍԺ-ի դեմ, ապա կարող ենք դրական ակնկալիքներ սպասել Փարիզում կայանալիք պատասխան խաղից»,- նշել է 56-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Bayern&Germany-ն՝ հղում կատարելով DW Sports-ին։
Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին՝ Փարիզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ