Բավարիան պարտվեց սեփական հարկի տակ, իսկ մյուս առաջատարները հաղթանակներ տարան?

Բավարիան պարտվեց սեփական հարկի տակ, իսկ մյուս առաջատարները հաղթանակներ տարան?

02/12/2019 - 16:33

Գերմանական Բունդեսլիգայում 13-րդ տուրը մոտենում է ավարտին։ Ավարտված հանդիպումների տեաությունը` ստորև։

Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» շարունակում է վերուվար ելույթներով հանդես գալ։ Նիկո Կովաչին հեռացնելուց հետո, թվում էր՝ ակումբի խաղը կարգավորովում է, սակայն այս տուրում սեփական հարկի տակ անակնկալ պատրություն կրեցին Լևերկուզենի «Բայերից»։

«Բայերի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեոն Բեյլին, իսկ մյունխենցիների միակ գնդակը խփեց Թոմաս Մյուլերը։

Շարունակում է հիացնել առաջնության առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիան»։ Մարկո Ռոզեի սաներն այս անգամ տխրեցրին «Ֆրայբուրգի» երկրպագուներին՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 4։2 հաշվով։

Մյունխենգլադբախցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրիլ Էմբոլոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Պատրիկ Հերմանը և առաջնության բացահայտում Մարկուս Թյուրամն, ով լեգենդար ֆրանսիացի պաշտպան Լիլիան Թյուրամի որդին է։

«Ֆրայբուրգի» գոլերը գրանցվեցին Ժոնաթան Շմիդտի և Լուկաս Հոլերի անվան դիմաց։

Թիմային ու փայլուն խաղով Մյունխենգլադբախի «Բորուսիային» ընդհանրապես չզիջող «Լայպցիգը» այս տուրում նույնպես հաղթանակ տարավ։ Յուլիան Նագելսմանի սաները հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց հետնապահ «Պադերբորնին»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։

26-րդ րոպեին հանդիպման հաշիվն արդեն 0։3 էր։ Աչքի էին ընկել Պատրիկ Շիկը, Մարսել Զաբիտցերը, ինչպես նաև Տիմո Վերները։ Սակայն, տանտերերը երկրորդ խաղակեսում երկու գնդակ հետ բերեցին․ գոլերի հեղինակներ դարձան Շտերլի Մամբան և Կլաուս Գյասուլան։

Իր երկրպագուների վերջապես ուրախացրեց նաև Դորտմունդի «Բորուսիան», որը հյուրընկալվելիս դժվարին հաղթանակ տարավ Բեռլինի «Հերտայի» նկատմամբ։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով։

15-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջեյդոն Սանչոն։ Շատ արագ՝ 17-րդ րոպեին, հաշիվը կրկնապատկեց Տորգան Ազարը։ 34-րդ րոպեին Վլադիմիր Դարիդան կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն հաշվի մեջ փոփոխություն այդպես էլ չեղավ։

Նշենք, որ դորմտունցիները ողջ երկրորդ խաղակեսն անցկացրին 10 հոգով։ Առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտից հեռացվել էր Մատս Հումելսը՝ ստանալով երկրորդ դեղին քարտը։

«Հոֆֆենհայմը», որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Ֆորտունա Դյուսելդորֆին»՝ խաղավարտին մոտ բաց թողնելով հաղթանակը։ Անդրեյ Կրամարիչի խփած գնդակին հյուրերը պատասխանեցին Ռոուվեն Հենինգսի գնդակով։ Ադամյանը հանդիպումը սկսել է մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 74-րդ րոպեին։

Ավարտված մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Վոլֆսբուրգ» 2։3 «Վերդեր»

«Քյոլն» 1։1 «Աուգսբուրգ»

«Շալկե 04» 2։1 «Ունիոն Բեռլին»

Տուրի վերջին խաղում «Մայնցը» սեփական հարկի տակ կմրցի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։

Մրցաշարայաին աղյուսակն ունի հետևյալ տեսքը․

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023