Բավարիան պատրաստ է պայմանագիր առաջարկել Լերոյ Սանեին
Ինչպես տեղեկացնում է Sport Bild-ը, Մյունխենի «Բավարիան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում պատրաստվում է ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Լերոյ Սանեին։
Նախորդ շաբաթ գերմանական ակումբի սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը հանդիպել է ֆուտբոլիստի շահերը ներկայացնող LIAN Sports գործակալության, սակայն պաշտոնական բանակցություններ գործակալությունը պատրաստ է սկսել միայն ապրիլի 1-ից։
«Բավարիան» պատրաստ է 24-ամյա վինգերին 5 տարվա պայմանագիր առաջարկել, իսկ Սանեն իր հերթին դեմ չէ հանդես գալ «Ալյանց-Արենայում»։
Ըստ աղբյուրի՝ Սանեն ևս երկու թոփ ակումբներից առաջարկ ունի, սակայն ակումբների անունները դեռևս չեն նշվում։ Նշենք, որ Սանեի և «Մանչեսթեր Սիթիի» միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։
# Բավարիա, Լերոյ-Սանե, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ