Բավարիան պատրաստ է գնել Նորվիչի երիտասարդ պաշտպանին
«Նորվիչի» աշտպան Մաքս Արոնսը, հնարավոր է, կարիերան շարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Sky Deutschland-ը, մյունխենյան ակումբը զբաղված է աջ պաշտպանի փնտրտուքով։ Մի պահ այդ դիրքի հիմնական տրաբերակ «Բավարիայի» մարզչական շտաբը դիտարկում էր «Այաքսի» 19-ամյա ամերիկացի պաշտպան Սերժինիո Դեստին, սակայն այժմ ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նորվիչի» պաշտպանին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «կարմիրների» ղեկավարներն արդեն կապվել են Արոնսի գործակալի հետ՝ հասկացնել տալով, որ ակումբը լրջորեն հետաքրքրված է 20-ամյա անգլիացու ծառայություններով։
Արոնսի և «Նորվիչի» միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը, իսկ մյունխենյան ակումբը խաղացողի դիմաց պատրաստ է վճարել 20 մլն եվրո։ «Նորվիչի»՝ նախքան ԱՊԼ-ից դուրս մնալը խաղացողի դիմաց ցանկանում էր ստանալ 30 մլն, սակայն այժմ խաղացողի հրաժարագինը նվազել է։
Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա պաշտպանը Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
# Այաքս, Բավարիա, Մաքս Արոնս, Նորվիչ, Սերժինիո Դեստ, տրանսֆերներ