Բավարիան ու Բայերը չպարզեցին հաղթողին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում ընթացիկ մրցաշրջանի առաջատար Մյունխենի «Բավարիան» ընդունեց գործող չեմպիոն Լևերկուզենի «Բայերին»։
Չնակած մյունխենյան ակումբն ուներ խաղային առավելություն, կողմերը բաժանվեցին խաղաղությամբ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Հյուրերից 31-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոբերտ Անդրիխը, որին «ռեկորդ մայսթերը» 39-րդ րոպեին պատասխանեց Ալեքսանդր Պավլովիչի ֆանտաստիկ գոլով։
«Բավարիան» վաստակեց 13 միավոր և առաջին տեղում է, «դեղագործները» 10 միավորով երրորդն են։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալեքսանդր Պավլովիչ, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Ռոբերտ Անդրիխ