Բավարիան ճախրում է` տոնելով հերթական ջախջախիչ հաղթանակը🎥
Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում մրցեց «Վերդերի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում Յուլիան Նագելսմանի թիմն ուներ տոտալ առավելություն` բրեմենյան ակումբին ջախջախելով 6:1 հաշվով։
Մյունխենյան ակումբի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Ջամալ Մուսիալան, Մաթիս Թելն ու Լեոն Գորեցկան։
«Վերդերի» միակ գոլը խփեց Անտոնի Յունգը։
Նշենք, որ «Բավարիան» բոլոր մրցաշարերի շրջանակում տոնեց 9-րդ անընդմեջ հաղթանակը։
Այս հաղթանակից հետո «բավարական մեքենան» վաստակեց 31 միավոր և ամրապնդվեց Բունդեսլիգայի 1-ին հորիզոնականում։
«Վերդերը», 21 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Լեոն Գորեցկա, Մաթիս Թել, Յուլիան Նագելսման, Ջամալ Մուսիալա, Սերժ Գնաբրի, ՎԵրդեր