Բավարիան հետաձգված խաղում հաղթեց Ունիոն Բեռլինին 🎥
Գերմանական Բունդեսլիգայի շրջանակում կայացավ 13-րդ տուրից հետաձգված «Բավարիա» – «Ունիոն Բեռլին» հանդիպումը։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «ռեկորդ մայսթերը» հաղթեց 1:0 հաշվով։
Թոմաս Տուխելի թիմին հաղթանակ պարգևեց 46-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրուի խփած միակ գոլը։
Նշենք, որ հանդիպման հերոսներից դարձավ նաև «Ունիոնի» դարպասապահ Ֆրեդերիկ Ռյոնովը, ով կատարեց 9 սեյվ։
Այս հաղթանակից հետո մյունխենյան ակումբը վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Բավարիան» առաջնության առաջնության առաջատար «Բայերին» այժմ զիջում է 4 միավոր։
«Ունիոն Բեռլինը», 14 միավորով, 17-րդն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բունդեսլիգա, Թոմաս ՏՈւխել, Ունիոն-Բեռլին, Ռաֆայել Գերեյրու