Բավարիան կրկնեց Բարսելոնայի պատմական ցուցանիշը
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանը, որի եզրափակիչ հանդիպման շրջանակում «Բավարիան» Կինգսլի Կոմանի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեց ՊՍԺ-ին՝ մրցաշարի պատմության շրջանակում 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Ավարտված մրցաշրջանում մյունխենյան ակումբը դարձել էր նաև Բունդեսլիգայի չեմպիոն, ինչպես նաև Գերմանիայի գավաթակիր՝ դառնալով թրեբլի հեղինակ։
Ինչպես տեղեկացնում է OptaFranz-ը, սա մյունխենյան ակումբի պատմության երկրորդ թրեբլն էր։ Առաջինը գրնացվել էր 2012/13 մրցաշրջանում, երբ «գերմանական մեքենան» նման նվաճման հասել էր Յուպ Հայնկեսի գլխավորությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ցուցանիշը։ Կատալոնական ակումբը մինչ այս պահը ֆուտբոլի պատմության միակ ակումբն էր, որն ունի երկու թրեբլ։ «Բլաուգարանասը» թրեբլի հեղինակ էր դարձել 2009 և 2015 թվականներին։
# Բավարիա, Բարսելոնա, Չեմպիոնների-լիգա