Բավարիան կրկնել է Բարսելոնայի անհավանական ռեկորդը

Բավարիան կրկնել է Բարսելոնայի անհավանական ռեկորդը

12/02/2021 - 01:27

Փետրվարի 11-ին կայացավ Աշխարհի ակումբային առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» Քաթարի Ալ Ռայան քաղաքում 1:0 հաշվով հաղթեց Մեքսիկան ներկայացնող «Տիգրեսին»։

Ճիշտ է՝ Աշխարհի ակումբային առաջնությունն անցկացվեց 2021 թվականին, սակայն այն համարվում էր 2020 թվականի համար նախատեսված մրցաշար, որը հաղթելու շնորհիվ մյունխենյան ակումբը նվաճել է 2020 թվականի համար նախատեսված բոլոր հնարավոր 6 տիտղոսները։

«Բավարիան» դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն, Գերմանիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև Աշխարհի ակումբային չեմպիոն։

Ինչպես տեղեկացնում են մի շարք հեղինակավոր աղբյուրներ՝ ESPN-ը, BBC Sport-ը, SportsCenter-ը, Squawka Football-ը և այլ պարբերականներ, «Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի»՝ 2009 թվականի անհավանական ցուցանիշը։

Կատալոնական ակումբն այդ տարի Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ նույնպես նվաճեց մեկ տարվա ընթացքում անցկացվող բոլոր մրցաշարերի հաղթողի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023