«Բավարիան» կրկին տպավորում է` խոշոր հաշվով հաղթելով «Բայերին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Բայերին»։
Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կայացած խաղում հանդիպման բոլոր գոլերը գրանցվեցին առաջին խաղակեսում։ «Ռեկորդ մայսթերից» դարպասի գրավմամբ աչքի ընկան Սերժ Գնաբրին ու Նիկոլաս Ջեքսոնը, իսկ մրցակցի պաշտպան Լոյիկ Բադեն գրավեց սեփական դարպասը։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշերում անցկացրած բոլոր 15 խաղերում հաղթել է։ Մյունխենյան գրանդը 27 միավորով Բունդեսլիգայի առաջատարն է, «Բայերը» 15 միավորով 5-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am