Բավարիան ընկերական խաղում 27 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը
«Բավարիան» սկսել է պատրատավել 2023/24 մրցաշրջանին և ընկերական հանդիպում է անցկացրել Գերմանիայի ցածր դիվիզիոններից մեկում հանդես եկող «Ռոտախ Էգերն» ակումբի դեմ։
Թոմաս Տուխելի թիմը մրցակցին ջախջախել է 27:0 հաշվով։
«Ռեկորդ մայսթերի» կազմից Ջամալ Մուսիալան, Մաթիս Թելը և Մարսել Զաբիթցերը դարձել են պենտա-տրիկի, իսկ Սերժ Գնաբրին` հեթ-տրիկի հեղինակ, Ալֆոնսո Դևիսը, Կոնրադ Լայմերը, Նուսայիր Մազրաուրին, Դայո Ուպամեկանոն, Լերոյ Սանեն, Ռաֆայել Գերեյրուն, Ռայան Գրավենբերխը, Կինգլսի Կոմանն ու Սադիո Մանեն աչքի ընկան մեկական անգամ։
Հավելենք, որ «Բավարիան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 26-ին և Տոկիոյում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, ընկերական-հանդիպումներ, Թոմաս ՏՈւխել, Մաթիս Թել, Մարսել Զաբիթցեր, Ջամալ Մուսիալա